Հենրիխ Մխիթարյանը լրացուցիչ մարզումներ է անում «Մանչեսթեր Յունայթեդում» կրկին իր տեղն ամրապնդելու համար:
Ինչպես հայտնում է manchestereveningnews.co.uk-ը, նա թիմի հետ աշխատելուց բացի լրացուցիչ մարզումներ է անում:
Հայ կիսապաշտպանը դուրս է մնացել ՄՅՈւ-ի վերջին երեք խաղերից ու մեկնարկային կազմում նոյեմբերի 5-ին է եղել, երբ թիմը զիջել է «Չելսիին»:
Նախորդ շաբաթ Ժոզե Մոուրինյոն Մխիթարյանի հասցեին խիստ քննադատական խոսքեր էր ասել, ինչն ավելի է դրդել նրան շատ աշխատել իր վրա:
«Դժգոհ եմ Մխիթարյանի ելույթներից, ու խոսքը 1-2 հանդիպման մասին չէ, այլ 4-5-ի: Մխիթարյանը մրցաշրջանի մեկնարկը շատ լավ է սկսել, սակայն հետո նրա խաղն աստիճանաբար վատացել է՝ նվազել են գոլերի քանակն ու արդյունավետ փոխանցումները, պրեսինգը, մրցակցից գնդակի խլումն ու սկսել է քիչ օգուտ տալ թիմին»,- ասել էր Մոուրինյոն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: