Ուսեյն Բոլտը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցելու է «Բարսելոնայի» դեմ կայանալիք բարեգործական խաղին:
Իր սիրելի ակումբի մարզաշապիկով նա խաղալու է Պոլ Սքոուլզի, Գարի Նեւիլի, Էդվին վան դեր Սարի ու «կարմիր սատանաների» այլ լեգենդների հետ: Հանդիպումը կայանալու է սեպտեմբերի 2-ին:
Արագավազորդը կարիերան ավարտել է այս ամիս Լոնդոնում կայացած Աշխարհի առաջնության ժամանակ:
Օլիմպիական խաղերի 8-ակի ու Աշխարհի 11-ակի չեմպիոնը բազմիցս է ցանկություն հայտնել սկսել ֆուտբոլիստի կարիերա, նա նույնիսկ մարզվել է Դորտմունդի «Բորուսիայի» հետ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: