Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելին պայմանագիր է կնքել Սաուդյան Արաբիայի «Ալ-Շաբաբ» ակումբի հետ:
Ակումբի հետ պայմանագիրը մեկ տարով է՝ հետագայում այն մեկ տարով էլ երկարաձգելու հնարավորությամբ:
Մինչ այդ Պիզելին հանդես էր գալիս հունական «Քսանտի» ակումբում, որտեղ տեղափոխվել էր 2017-ին: Իսկ Սաուդյան Արաբիայում նա հանդես է եկել եւս մեկ ակումբում՝ «Ալ-Ռաիդում», որտեղ 13 հանդիպում է անցկացրել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: