Manchester United ակումբը կարող է հունվարին վաճառել Հենրիխ Մխիթարյանին, գրում է անգլիական The Sun թերթը:
Թերթը չի բացահայտում տեղեկության աղբյուրը, նշելով միայն, որ այդպիսին է ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոի դիրքորոշումը:
The Sun-ը նշում է, որ ամռանը 30 մլն ֆունտով ձեռք բերված Մխիթարյանն ընդամենը մեկ խաղ է անցկացրել MU-ի մեկնարկային կազմում ու երեք անգամ փոխարինման է դուրս եկել:
Այսօր երեկոյան Manchester United-ը խաղալու է Manchester City-ի հետ Անգլիայի ֆուտբոլային լիգայի գավաթի խաղում եւ դեռեւս հայտնի չէ՝ արդյո՞ք Հենրիխ Մխիթարյանը հայտավորված կլինի:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: