2015 թ-ին շախմատի Աշխարհի կանանց եւ տղամարդկանց թիմային առաջնությունները կայանալու են Հայաստանում:
Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանն ասել է, որ հայտն ընդունվել է ՖԻԴԵ-ի կողմից եւ արդեն ներառված է օրացուցային պլանում:
Մրցաշարը Հայաստանում կկայանա 2015թ. մարտի 1-ից 15-ը:
Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2011-ին Նինբոյում կայացած Աշխարհի առաջնությանը նվաճել է ոսկե մեդալներ: Իսկ 2013-ի առաջնությունում չեմպիոն է հռչակվել Ռուսաստանի թիմը, Հայաստանը 5-րդն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: