Բաթումիում եզրագծին է մոտենում շախմատի Համաշխարհային Օլիմպիադան:
Երեկ կայացած 9-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց ու կանանց հավաքականները կրկին հաղթանակներ են տարել:
Հայկ Մարտիրոսյանի հաղթանակի շնորհիվ տղամարդկանց թիմը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Հնդկաստանի նկատմամբ: Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը վաստակել են կեսական միավոր:
Կանանց ընտրանին էլ 3:1 հաշվով ուժեղ է եղել Իրանի հավաքականից: Հաղթանակներ են տարել Էլինա Դանիելյանն ու Աննա Սարգսյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Սիրանուշ Ղուկասյանը ոչ-ոքի են խաղացել:
Հայաստանի երկու թիմերն էլ ունեն 15-ական միավոր եւ առաջատրներից հետ են մեկ քայլով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: