Թուրքական Գեբզե քաղաքում ընթացող մինչեւ 20 տարեկանների շախմատի Աշխարհի առաջնությունում կայացել են 5-րդ տուրի պարտիաները:
Տղաների պայքարում հայերից ամենաբարձր տեղում Արամ Հակոբյանն է: Նա 4 միավոր է վաստակել ու կիսում է 4-16-րդ տեղերը: Հակոբյանը սպիտակ խաղաքարերով ուժեղ է եղել Դենիս Մախնեւից (Ղազախստան):
Շանթ Սարգսյանն ու Մանուել Պետրոսյանն էլ 3,5-ական միավոր ունեն: Աղջիկների մրցաշարում նույնքան միավոր ունի նաեւ Սիրանուշ Ղուկասյանը: Հայկ Մարտիրոսյանն ունի 3 միավոր:
Առաջնությանը մասնակցում է 65 երկրի ներկայացուցիչ, շուրջ 30 շախմատիստ ունի 2500-ից բարձր վարկանիշ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: