Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Լեւոն Արոնյանին ու նրա կնոջը՝ Արիանա Կաոիլիին:
Ամենայն Հայոց Հայրապետը շնորհավորել է շախմատիստին ու ընդգծել, որ նրա հերթական հաղթանակը մեծ ուրախություն է պարգեւել բոլորին: Նորին Սրբությունը նշել է, որ Արոնյանի ձեռքբերումները ոգեշնչող են շախմատով հետաքրքրվող մանուկների համար, ովքեր ձգտում են նմանվել նրան։
Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր շնորհավորանքներն է ուղղել նորապսակ զույգին ու մաղթել, որ Աստված ուղեկից լինի նրանց ու պարգեւի մշտական հաղթանակներ անձնական կյանքում ու շախմատում:
Լեւոն Արոնյանը շնորհակալություն է հայտնել հայրապետական գնահատանքի համար: Նա շեշտել է, որ ժողովրդից ստացած սերն ու հարգանքը պետք է ջանա այսուհետ եւս վերադարձնել հաղթանակների տեսքով։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: