Մեկօրյա հանգստից հետո Սենթ-Լուիսում վերսկսվել է Սինքֆիլդի գավաթը:
Մրցաշարի 6-րդ տուրը հաջող է դասավորվել Լեւոն Արոնյանը համար: Հայ շախմատիստը սպիտակ խաղաքարերով կարողացել է առավելության հասնել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի նկատմամբ:
Հաղթանակից հետո Արոնյանը բարելավել է դիրքերը մրցաշարային աղյուսակում: Այժմ նա 3,5 միավորով կիսում է 2-4-րդ տեղերը՝ առաջատար Մաքսիմ Վաշյե-Լագրավին (Ֆրանսիա) զիջելով կես քայլ:
Այսօր Արոնյանն ուժերն է չափելու Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) դեմ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: