Այսօր Ռիգայում մեկնարկում է շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնությունը։
Մասնակիցների ընդհանուր թիվը 146-ն է։ Հայաստանն առաջնությունում ներկայացնելու են 4 շախմատիստուհիներ:
Էլինա Դանիելյանն առաջին տուրում մրցելու է Լանիտա Ստեցկոյի (Բելառուս) հետ, Լիլիթ Մկրտչյանը՝ Դանիելա Մովիլեանույի (Ռումինիա): Լիլիթ Գալոյանի մրցակիցն է լինելու Ռամոնա Գոլստը (Լատվիա), իսկ Մարիա Գեւորգյանն ուժերն է չափելու Նատալիա Ժուկովայի (Ուկրաինա) հետ:
Առաջնության մրցանակային ֆոնդը 75 հազ. եվրո է կազմում, որից 12 հազարը հաղթողն է ստանալու:
Մրցաշարը տեւելու է մինչեւ ապրիլի 22-ը։ Շախմատիստուհիները հանգստանալու են միայն մեկ օր՝ ապրիլի 18-ին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: