Մայիս 06, 2024
839 դիտում

ԵԱ-ում բրոնզ ապահոված Հայաստանի 3-րդ բռնցքամարտիկը Անի Հովսեփյանն է


Լուսանկարը` IBA


Հայաստանը Սերբիայում շարունակվող բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում 3 մասնակից ունի։

Մրցաշարում առնվազն բրոնզե մեդալ է ապահովել նաեւ մինչեւ 70 կգ քաշային Անի Հովսեփյանը։ 2022 թվականի Եվրոպայի չեմպիոնը պետք է մեկնարկեր քառորդ եզրափակչից, սակայն նրա մրցակիցը՝ ռումինացի Կրինուտա Անդրա Նիկոլետան պայքարի դուրս չի եկել, եւ հաղթանակը շնորհվել է Հովսեփյանին։

 

Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում են նաեւ Անուշ Գրիգորյանն (50 կգ) եւ Նարեկ Մանասյանը (92 կգ)։

 

Այսօր ԵԱ-ում ռինգ են դուրս գալու Բարեղամ Հարությունյանը (48 կգ), Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ), Արթուր Բազեյանը (57 կգ), Դավիթ Եգորյանը (54 կգ), Արթուր Սահակյանը (60 կգ), Արարատ Հարությունյանը (67 կգ) եւ Համլետ Հարությունյանը (86 կգ):

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին