Մայիս 03, 2024
2536 դիտում

Անուշ Գրիգորյանն Եվրոպայի առաջնությունում իր առաջին մեդալն է նվաճել


Լուսանկարը` IBA


Սերբիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Անուշ Գրիգորյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել։

Նա մինչեւ 50 կգ քաշային կարգի 1/4 եզրափակչում հանդիպել է ռումինացի Միխայելա Բեդեսկուի հետ ու 5:3 հաշվով առավելության հասել նրա նկատմամբ։ Գրիգորյանը դուրս է եկել կիսաեզրափակիչ ու կփորձի հաղթահարել իռլանդացի Շվենեյ Շանոնի արգելքը։

 

Պետք է նշել, որ սա Եվրոպայի առաջնությունում Գրիգորյանի առաջին մենամարտն էր։ Այդ հաղթանակով նա մեծահասակների ԵԱ-ում առաջին մեդալն է նվաճել։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին