Իտալիայի Բուստո Արսիզիո քաղաքում մեկնարկած վարկանշային մրցաշարում երեկ Հայաստանի 3 ներկայացուցիչներն էլ պարտություն են կրել:
Ռուդոլֆ Գարբոյանը (51 կգ) զիջել է ադրբեջանցի Նիյատ Հուսեյնովին, Ռաֆայել Հովհաննիսյանը (80 կգ) պարտություն է կրել իռլանդացի Քելին Կասիդիյից, իսկ Գուրգեն Մադոյանը (71կգ)՝ Սարխան Ալիեւից (Ադրբեջան):
Հայաստանի կանանց ու տղամարդկանց ընտրանիները վարկանշային մրցաշարին մասնակցել են 11 բռնցքամարտիկով, որոնք Օլիմպիական ուղեգրեր նվաճել չեն կարողացել:
Հայաստանի հավաքականը դեռ վարկանիշ չունի, մարզիկներին միայն մեկ հնարավորություն է մնում, վերջին ուղեգրերի համար նրանք կպայքարեն մայիսի 23-ից հունիսի 3-ը Բանգկոկում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: