Բռնցքամարտի միջազգային ասոցիացիան հաջորդ տարվանից կսկսի անցկացնել IBA Pro Series մրցաշարեր:
Դրանց ժամանակ մենամարտեր կանցկացնեն ինչպես սիրողական, այնպես էլ պրոֆեսիոնալ ռինգում հանդես եկող բռնցքամարտիկներ:
IBA Pro Series-ի մեկնարկը տրվելու է դեկտեմբերի 11-ին Աբու Դաբիում, որտեղ ընթանալու է բռնցքամարտի համաշխարհային ֆորումը: Կայանալու է 7 մենամարտ, որոնցից մեկն անցկացնելու է Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր Կարեն Տոնականյանը:
Հայ բռնցքամարտիկի մրցակիցն Օլիմպիական փոխչեմպիոն, Աշխարհի կրկնակի չեմպիոն Սոֆյան Ումիան (Ֆրանսիա) է: Այժմ այս երկու բռնցքամարտիկն էլ հանդես են գալիս պրոֆեսիոնալ ռինգում:
Տոնականյանը վերջին մենամարտն անցկացրել է հոկտեմբերին ու նոկաուտով հաղթանակ է տարել:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: