Ազգային ժողովում կայացել է գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ «Մարզական ֆեդերացիաների ֆինանսական խնդիրները» թեմայով քննարկումը:
Որոշվել է, որ մարզիչները 2023 թ. ապրիլի 1-ից կարող են կամավոր ատեստավորման միջոցով աշխատավարձի հավելում ունենալ: Նախատեսվում է նրանց տրամադրել սուբսիդավորված աշխատավարձ:
ԿԳՄՍ-ի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը ներկայացրել է ոլորտի հիմնախնդիրները, որոնց լուծման առնչությամբ կարեւոր է համարել գործող օրենսդրության բարեփոխումները:
Ըստ նրա՝ Կառավարությունն ապահովում է մարզական ֆեդերացիաների եւ Հայաստանի հավաքական թիմերի ֆինանսավորման տոկոսը, ինչպես նաեւ գումարներ է հատկացնում միջազգային մրցումներում բարձր ցուցանիշներ գրանցած մարզիկներին: Գիլոյանի խոսքով՝ Հայաստանում գործում են մոտ 30 ֆեդերացիաներ, որոնք հիմնականում ֆինանսավորվում են պետության կողմից, հայտնում են ԿԳՄՍ-ից:
5 ֆեդերացիա օգտվում է հովանավորչական ֆինանսավորումից: Նա առաջարկել է ֆինանսավորումն իրականացնել ըստ անհրաժեշտության, ինչը կկանխի կոռուպցիոն երեւույթները: Մարզաձեւերի զարգացման ուղղությամբ կարեւորվել է հարկային արտոնություն տրամադրելու մեթոդի կիրառումը, որն ընդունված է շատ երկրներում:
Ֆեդերացիաների ներկայացուցիչներն առաջարկել են օրենսդրական փոփոխություն կատարել մարզական կառույցների ֆինանսավորման համակարգում՝ աշխատավարձ սահմանելով բոլոր հավաքականների գլխավոր մարզիչների համար, ինչպես նաեւ պետական ֆինանսավորում հատկացնել մարզական ակումբներին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: