Ապրիլ 26, 2024
exclusive
1930 դիտում

Բռնցքամարտիկների պատմական ելույթը ԵԱ-ում. Մարզիչը գոհ է մնացել


Լուսանկարը` IBA

Ռաֆայել Մեհրաբյան
Ռաֆայել Մեհրաբյան

Լուսանկարը` Mediamax

Անի Հովսեփյան
Անի Հովսեփյան

Լուսանկարը` IBA

Սոնա Հարությունյան
Սոնա Հարությունյան

Լուսանկարը` IBA

Եկատերինա Սիչեւա
Եկատերինա Սիչեւա

Լուսանկարը` IBA


Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը գոհ է մնացել Եվրոպայի առաջնությունում իր սաների ելույթներից:

Նա Mediamax Sport-ի հետ զրույցում ամփոփել է ԵԱ-ն ու ներկայացրել նաեւ առաջիկա ծրագրերը:

 

Ռաֆայել Մեհրաբյան Ռաֆայել Մեհրաբյան

Լուսանկարը` Mediamax

«Անի Հովսեփյանը վաղուց պետք է մեդալ նվաճեր, սակայն ամեն անգամ ինչ-որ բան խանգարում էր նրան: 

 

 

Այս անգամ էլ մրսել ու հազում էր: Հյուրանոցում ջեռուցման համակարգերը միացված չէին ու շատ ցուրտ էր: Վախենում էի, որ ջերմություն կունենա ու բժշկական ստուգման ժամանակ կարգելեն մասնակցել առաջնությանը: Բայց ամեն ինչ բարեհաջող եղավ, Անին բոլոր մենամարտերը մեծ առավելությամբ հաղթեց ու դարձավ Հայաստանի առաջին չեմպիոնը կանանց բռնցքամարտում:

Անի Հովսեփյան Անի Հովսեփյան

Լուսանկարը` IBA

 

Հաղթանակը նրան մեծ վստահություն կտա, քանի որ հավատաց, որ ուժեղ է ու կարող է ավելիին հասնել:

 

Սոնա Հարությունյանն առաջին անգամն էր մեծահասակների պայքարում եւ բրոնզե մեդալն իր մաքսիմումն էր, գոհ եմ նրանից: Մյուս բրոնզը շահեց Եկատերինա Սիչեւան, նա փորձառու է ու պետք է ավելին աներ: 

Սոնա Հարությունյան Սոնա Հարությունյան

Լուսանկարը` IBA

Սպասում էի, որ Անուշ Գրիգորյանն ու Էլիդա Քոչարյանը մեդալակիր կդառնան, սակայն տարբեր պատճառներով այս անգամ նրանց դա անել չհաջողվեց:

 

Հիմա աղջիկները մի փոքր կհանգստանան ու կրկին կվերսկսեն մարզումները: Հաջորդ տարի Եվրոպական խաղեր ու Աշխարհի առաջնություն ունենք, պետք է լավ պատրաստվենք ու ձգտենք կրկին հաջող մասնակցություն ունենալ:

Եկատերինա Սիչեւա Եկատերինա Սիչեւա

Լուսանկարը` IBA

Թիմի ընդհանուր վիճակն ինձ գոհացնում է: 5 մարզուհի ունենք, ովքեր պայքարելու են Օլիմպիական ուղեգրերի համար: Կարծում եմ, եթե ամեն ինչ հաջող ընթացա, 2-3 վարկանիշ կարող ենք նվաճել»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին