Մայիս 06, 2024
exclusive
1843 դիտում

Մարզահամերգային համալիրում սպորտային եռուզեռ է. Մոտենում է բռնցքամարտի ԵԱ-ն


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Ընդամենը 11 օրից Երեւանն ընդունելու է բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը: 38 երկրի 280 մարզիկներ պայքարելու են 13 քաշային կարգերում խաղարկվող մեդալների համար:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում այս օրերին վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում:

Mediamax Sport-ը եղել է այնտեղ ու անձամբ է հետեւել աշխատանքային ակտիվ եռուզեռին:



Այս պահի դրությամբ իրականացած է աշխատանքների 95 տոկոսը: Համալիրի աշխատակիցները տեղեկացրին, որ առաջնությունը բարձր մակարդակով ընդունելու համար վերանորոգել են հանդերձարաններն ու լոգարանները:

Տանիքն ամբողջովին վերակառուցվել է, նախկինում այնտեղից ջուր էր լցվում հանդերձարաններ: Դրա համար նախ ջրմամեկուսացրել են, ապա սալիկապատել, որպեսզի հետագայում նմանատիպ խնդիր չառաջանա:

Մինչեւ մայիսի 15-ը վերակառուցման բոլոր աշխատանքները կավարտվեն ու շենքը կմաքրվի ներսից ու դրսից: Մարզահամերգային համալիրի ճակատային մասում տեղադրված քանդակը եւս թարմացվել է ու կլվացվի: Առաջնության համար թարմացվում են կառույցի լույսերը, իսկ դահլիճում տեղադրվում են մեծ էկրաններ:

Լուսանկարը` Մեդիամաքս


Մարզահամերգային համալիրի տնօրեն Կարեն Ղազարյանը նշել է, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր իր թիմի հետ կազմել են մարզահամերգային համալիրի 5 տարվա զարգացման ծրագիրը, որի առաջնային կետերից մեկը կառույցը նորից սպորտային դարձնելն էր:

«Այդ ուղղությամբ բավական քայլեր ենք կատարել: Նախ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի հետ պայմանագիր կնքեցինք ու համալիրում են անցկացվում Ա Լիգայի հանդիպումները: Ապա մեզ վստահվեց բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը, իսկ մյուս տարի կընդունենք ծանրամարտի վարկանշային ԵԱ-ն: ԿԳՄՍ-ի փոխնախարար Կարեն Գիլոյանի հետ բազմաթիվ սպորտային ծրագրեր ենք առաջ տանում»,-ընդգծել է նա:

Լուսանկարը` Մեդիամաքս


Ըստ Ղազարյանի՝ առաջնության շնորհիվ հնարավորություն են ստացել վերակառուցել ու վերանորոգել համալիրը, այն նորից շնչում է ու ակտիվ կյանքով կապրի: Եվրոպայի առաջնության հյուրերը կվայելեն ճարտարապետական կառույցի ողջ գեղեցկությունը:

«Այս մրցաշարը Հայաստանն աշխարհին ներկայացնելու լավ հնարավորություն է, սակայն միայն դրանով չենք բավարարվելու: Կառավարության աջակցությամբ միջազգային չափանիշներին համապատասխան խաղային մարզաձեւերի (բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ) համար նախատեսված նոր հատակ ենք ստացել, որն արդեն  պահեստավորվել է ու անհրաժեշտության դեպքում կօգտագործվի: Այն ավելի է մեծացնում սպորտային տարատեսակ միջոցառումներ անցկացնելու տարբերակները: Վերջին շրջանում բավական լավ է հանդես գալիս ու հաջողություններ գրանցում Հայաստանի ֆուտզալի հավաքականը: Հիմա բանակցում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ, որպեսզի մեզ մոտ կարողանանք միջազգային հանդիպումներ անցկացնել»,- ավելացրել է Ղազարյանը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին