Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Նարեկ Աբգարյանն այսօր կանցկացնի 10-րդ մենամարտ:
Նա առաջին անգամ WBC International Silver գոտու համար Իսսպանիայի Բենիդորմ քաղաքում կմրցի մեքսիկացի Խեսուս Գալիսիայի դեմ:
Երեկ կայացել է բռնցքամարտիկների հայացքների մենամարտը:
«Մրցակիցս մեր քաշային կարգում լավագույն 30 բռնցքամարտիկներից է:
Գիտեմ, որ դժվար մենամարտ է լինելու, սակայն պատրաստ եմ դրան ու շատ եմ ցանկանում կրկին հաղթանակ տոնել»,- ավելի վաղ ասել էր Աբգարյանը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: