Մարտի 17-ին Մոսկվայում կայանալու է պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որի ժամանակ Հայաստանը ներկայացնելու են երեք մարզիկ:
Գոռ Երիցյանի մրցակիցը լինելու է Վրաստանը ներկայացնող Միքայել Ավագյանը: Նարեկ Աբգարյանը մենամարտելու է Բեկսուլթան Ռավշանովի (Ուզբեկստան), իսկ Արամ Ավագյանը՝ կրկին ուզբեկ Բուրգուտ Հաջիբոեւի հետ:
Բռնցքամարտիկները վերջերս են վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ ուսումնամարզական հավաք էին անցկացնում: Նրանք երեքն էլ պրոֆեսիոնալ ռինգում պարտություն չունեն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: