Ապրիլ 26, 2024
3922 դիտում

Լուիշ Ֆիգուի եւ Հելեն Սվեդինի ամուր ու նմանը չունեցող ընտանիքը


Լուսանկարը` headtopics.com

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` FC Sporting

Լուսանկարը` Marca

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` AS

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` անձնական արխիվից

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` El Mundo

Լուսանկարը` vanitatis.elconfidencial.com

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` Laureus

Լուսանկարը` vanitatis.elconfidencial.com

Լուսանկարը` headtopics.com

Լուսանկարը` անձնական արխիվից


«Ռոնալդո, ինչո՞ւ չես գիշերները տանն անցկացնում, նայիր Ֆիգուին, որն իր կնոջ հետ է մնում»,- տարիներ առաջ հանդիմանում է Մադրիդի «Ռեալ»-ի նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

«Եթե Ֆիգուի պես կին ունենայի, ես էլ տունն առհասարակ չէի լքի»,- պատասխանում է Ռոնալդոն:

Այդ միջադեպից երկար տարիներ անց պորտուգալացին այսպես է մեկնաբանել նախկին թիմակցի խոսքերը. «Ռոնալդոյին շատ լավ գիտեմ: Ես սովորաբար տնից հեռանում եմ, երբ կինս քնած է, այս կատակն էլ վաղուց լսել եմ, Ռոնալդոն հանդերձարանում է պատմել այդ մասին: Բայց նրան այն ժամանակ էլ ներել եմ, որովհետեւ միշտ է կատակում»:

Խոսքերը շվեդ մոդել Հելեն Սվեդինի մասին են, որն արդեն երկար տարիներ Լուիշ Ֆիգուի կինն է: Նրանք վաղուց միասին են ու ֆուտբոլային աշխարհում ամենահայտնի ու ամուր զույգերից են:

Լուսանկարը` անձնական արխիվից


Այս հումորային նախապատվությունից անցում կատարենք երիտասարդ Լուիշ Ֆիգուին ու նրա գեղեցկուհի կնոջը:

Ծանոթությունը

Ֆիգուն իր կյանքի ողջ սիրուն՝ Հելենին հանդիպել է 1996 թվականին Բարսելոնայում կայացած ֆլամենկոյի լեգենդար աստղ Խոակին Կորտեսի պարային շոուի ժամանակ: Այդ օրերին Իսպանիայում Շվեդիայի օրերն էին նշում, ինչի համար էլ նա ժամանել էր երկիր ու միակ ազատ երեկոն որոշել տրամադրել պարերին: Այդ օրն էլ Հելենան հանդիպեց իր կյանքի միասկ սիրուն: Մոդելն այն ժամանակ 19 տարեկան էր, իսկ ֆուտբոլիստը՝ 23:

«Դպրոցում անգլերեն սովորել սիրում էի, բայց Իսպանիայում ապրելու տարիներին տիրապետեցի լեզվին, որպեսզի կարողանամ գերել ապագա կնոջս»,- պատմել է Ֆիգուն:

Զույգի ամուսնության գրանցումը եղել է Մադրիդում, իսկ հարսանեկան արարողությունը կայացել Պորտուգալիայում:

Լուսանկարը` Marca


Արքայական թիմից ներկա են եղել Ֆլորենտինո Պերեսն ու Ռաուլը, որը մինչեւ հիմա էլ ընտանիքի մտերիմ բարեկամն է:

Ֆիգուն ու Սվեդինը 3 դուստր ունեն, Դանիելան ծնվել է 1999 թվականին, 2002 թ. ունեցել են Մարտինային, իսկ 2 տարի անց՝ Ստելլային:



«Հելենը էլեգանտ է, գեղեցիկ եւ հիանալի մայր, ինչն ամենակարեւորն է: Կարծում եմ՝ նաեւ արտակարգ մարդ է»,-ասել է Ֆիգուն:

Կինն էլ նրան այսպես է պատասխանել. «Նա այն մարդն է, որ միշտ իմ կողքին է ու աջակցում է»:

Լուիշը

Ֆիգուն ծնվել է 1972 թվականի նոյեմբերի 4-ին Մադեյրայում: Ընտանիքը բնակվել է Ալմադե քաղաքում, որի փոշոտ փողոցներում էլ փոքրիկ Լուիշը ծանոթացել է գնդակի հետ ու սկսել ցերեկներն անցկացնել հասակակիցների հետ խաղալով: Քաղաքի աստղն է դարձել ու սկսել այնքան լավ խաղալ, որ ոչ մեկը չէր ցանկանում մրցել այն թիմի հետ, որի կազմում կար Ֆիգուն.

«Ստիպված էի լինում կես ուժով խաղալ, խոստանալ, որ բոլորին չեմ գերազանցի, սակայն հանդիպման ժամանակ ամեն ինչ մոռանում էի ու առաջ անցնում մրցակիցներից, ինչով նեղացնում էի նրանց»:

Լուսանկարը` FC Sporting


Հենց այդ տարիներին խաղալիս էլ ստացել է Ֆիգու մականունը, որը բնավ էլ նրա ազգանունը չէ, դժվար է բառի իմաստը թարգմանել, քանի որ խոսակցական պորտուգալերենով է:

Շատ շուտով տաղանդավոր տղայի մասին լուրերը հասան մայրաքաղաք ու միանգամից 3 խոշոր ակումբները հետաքրքրվեցին նրանով: Ֆիգուին տեսնելու ժամանեցին «Բելենենսիշ»-ի ներկայացուցիչները, բայց 11-ամյա տղան արդեն համաձայնվել էր միանալ «Սպորտինգ»-ին:  

Ակումբում հիացան նրա ունակություններով ու չգիտեին էլ ինչ սովորեցնել, քանի որ ամեն ինչի տիրապետում էր: Հասակակիցներին բոլոր առումներով գերազանցում էր, սակայն սկսեց մյուսներին էլ օգնել ու սովորեցնել աշխատել իր հետ:

«Հասկացա, որ գոլային պահ ստեղծելը նույնքան արվեստ է, ինչքան գոլ խփելը: Կարծես ռեժիսուրա լինի, իսկ ռեժիսորի աշխատանքն ավելի բարդ ու հետաքրքիր է, քան դերասանի գործը»,- խոստովանել է նա:

Լուսանկարը` Marca


Հենց այդ ժամանակ էլ որոշեց, որ ուզում է խաղալ կիսապաշտպանությունում: Դեռ 18-ը չլրացած Ֆիգուն սկսեց ընդգրկվել «Սպորտինգ»-ի կազմում՝ զուգահեռ հանդես գալով Պորտուգալիայի տարբեր տարիքային հավաքականներում: Ֆիգուն պորտուգալական ֆուտբոլի ոսկե սերնդի կազմում էր Ռույ Կոշտայի, Վիտոր Բայայի, Ֆերնանդու Կոկուի, Պաուլու Սոուզայի ու մյուսների հետ: Հետագայում նրանք հաջող ելույթներ ունեցան նաեւ ազգային հավաքականում:

Դրանից հետո Ֆիգուի կարիերան միայն վերելքներ գրանցեց՝ հանդես եկավ «Բարսելոնա»-ում, «Ռեալ»-ում եւ «Ինտեր»-ում, ամենաբարձր վարձատրվող խաղացողներից մեկը դարձավ:

Հելենը

Հելեն Սվեդինը ծնվել է 1976 թվականին Շվեդիայի Սոլեֆտեո քաղաքում: Դերասանի վարպետություն եւ պարեր է սովորել, սակայն հետագայում երկուսով էլ չի զբաղվել: Մոդելի կարիերան սկսել է 16 տարեկանում ու պայմանագիր կնքել ֆրանսիական Elite Model Management գործակալության հետ: 21 տարեկանում մշտական բնակություն է հաստատել Բարսելոնայում, որպեսզի կարողանա զբաղվել իր աշխատանքով, այդ տարիներին էլ Ֆիգուն խաղալիս է եղել «Բարսելոնայում»:

Լուսանկարը` անձնական արխիվից


Սվեդինը շատ հայտնի բրենդերի հետ է համագործակցել՝ Nike, Friday’s Project, Guess, L’Oreal եւ Giorgio Armani, հայտնվել Marie Claire, Woman, GQ ու Elle ամսագրերի շապիկներին: Հիմա շվեդական H&M-ի դեմքն է: Մոդելը գնահատվում է մոտավորապես 1-5 մլն դոլար:

Մինչ ամուսինը ֆուտբոլային մրցանակներ էր նվաճում, նա էլ իր ասպարեզում էր փորձում հետ չմնալ: Հիմա նրանց համատեղ ունեցվածքը գնահատվում է 50 մլն դոլարից ավելի, ընդ որում՝ Ֆիգուն կարիերան ավարտելուց հետո էլ շարունակում է հսկայական գումարներ աշխատել բիզնեսի ու տարբեր ընկերությունների հետ համագործակցության արդյունքում:

2004 թվականին Հելենը Եվրոպայի առաջնության մասնակից ֆուտբոլիստների կանանց ու ընկերուհիների ցանկում ամենագեղեցիկն է ճանաչվել՝ առաջ անցնելով Քրիստիան Վիերիի ու Միլան Բարոշի ընկերուհիներ Էլիզաբեթ Կանալիսիս ու Եվա Կիլիանովից:

Մոդելը պաշտում է ձիասպորտն ու ազատ ժամանակը հատկացնում է դրան: 2017 թվականին Ֆիգուն նրա համար Excellent Dressage Sales աճուրդում 175 հազար եվրոյով ձի է գնել:

Լուսանկարը` անձնական արխիվից


Երբ 2000-ականներին ֆուտբոլիստն Անգլիայի Պրեմիեր Լիգայում հանդես գալու առաջարկ է ստացել, կինն է նրան համոզել մնալ Միլանում, քանի որ տեղափոխվել չէր ցանկանում:

Իտալիայում նա շարունակել է մոդել աշխատել, իսկ Ֆիգուն «Ինտեր»-ում անցկացրած 4 տարիների ընթացքում 7 տիտղոսի է արժանացել, ավարտել կարիերան ու ակումբի դեսպանը դարձել: Հիմա էլ շարունակում են այնտեղ բնակվել:

Տարիքի հետ Հելենի հմայքն ու գեղեցկությունը, ինչպես եւ Ֆիգուինը, միայն ավելացել է ու կարծես իր դուստրերի ավագ քույրը լինի:

Մոդելը տարիների ընթացում սովորել է հիանալի վարվել գնդակի հետ ու հաճախակի է ամուսնու հետ խաղում ազատ ժամանակ:



Ֆիգուն էլ է կիթառ է նվագում ու վատ չի երգում: Նրա մյուս թուլությունը ավտոմրցումներն են, որոնցով վարակել է մարզիչ Կառլուշ Կեյրուշը:

«Առաջ դրա իմաստը չէի հասկանում, չգիտեի, թե ինչ է տալիս նույն շրջանները միօրինակ անցնելը, բայց երբ ինքս նստեցի մեքենայի ղեկին, միանգամից զգացի ադրելանիլը: Արտակարգ էր»:

Հասմիկ Բաբայան

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին