Ապրիլ 26, 2024
6579 դիտում

Հունահռոմեականներն այսօր սկսում են պայքարը Եվրոպայի առաջնությունում


Լուսանկարը` Մեդիամաքս


Հռոմում այսօր մեկնարկելու է ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Առաջինը պայքարի են դուրս գալու հունահռոմեականները:

Մինչեւ 50 կգ քաշային կարգում Տիգրան Մինասյանը 1/8 եզրափակչում մրցելու է մոլդովացի Արտիում Դելեանուի հետ: Հրաչյա Պողոսյանի (63 կգ) մրցակիցը նույն փուլում կրկին Մոլդովայի ներկայացուցիչն է լինելու՝ Մաքսիմ Կանտերը:

Վահե Պողոսյանը (77 կգ) ուժերն է չափելու լեհ Պատրիկ Բեդնարսի հետ, Հակոբ Բաղդասարյանը (87 կգ) որակավորման փուլում հանդիպելու է Ֆիլիպ Սմետկոյի (Խորվաթիա) հետ, իսկ Դավիթ Օվասափյանը (130 կգ)՝ 1/4 եզրափակչում ռուս Օլեգ Ագախանովի:

ԵԱ-ում Արմեն Բաբալարյանի գլխավորությամբ հանդես են գալու նաեւ Արարատ Մանուչարյանը (60 կգ), Աշոտ Կիրակոսյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ) եւ Էրիկ Էլոյանը (82 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին