Ապրիլ 26, 2024
exclusive
28428 դիտում

Հունահռոմեականները նոր քաշային կարգերով մրցաշար են անցկացրել


Լուսանկարը` unitedworldwrestling.org


«Դինամոյում» այսօր ավարտվել է Հարություն Խաչատրյանին նվիրված հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական մրցաշարը:

Երիտասարդական ընտրանու գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը Mediamax Sport-ին ասել է, որ մասնակցել են 90 մարզիկներ, ինչը բավականին քիչ է, հաշվի առնելով, որ ելույթ են ունեցել նաեւ պատանիները:

«Այդքան էլ գոհ չեմ մասնակցությունից, միջինից թույլ կարելի է գնահատել մրցաշարը: Ըմբիշներին նոր մրցումների կտանենք, կաճեն, կավելացնեն ու կամրանան: Միշտ էլ այդպես ենք աշխատել, այնուհետեւ նոր կկարողանան համալրել մեծահասակների թիմը»,- նշել է մարզիչը:

Նրա խոսքով, երիտասարդական ընտրանու մի քանի անդամներ բաց են թողել նոր քաշային կարգերով անցկացված մրցաշարը վնասվածքների ու մրսածության պատճառով:

Հաղթողներ են դարձել Սերգեյ Սիմոնյանը (55 կգ), Տիգրան Մինասյանը (60 կգ), Հարություն Ալեքսանյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (72 կգ), Էրիկ Էլոյանը (77 կգ), Շալիկո Սողոմոնյանը (82 կգ), Արման Բաղդասարյանը (87 կգ), Ռազմիկ Խաչատրյանը (97 կգ) եւ Հակոբ Թադեւոսյանը (130 կգ):

Նախատեսում են մինչեւ տարեվերջ Հայաստանում մի քանի մրցաշար էլ անցկացնել, հավանաբար Էջմիածնում ու Գյումրիում, նոյեմբերին էլ երիտասարդ  հունահռոմեականները մրցաշարի կմասնակցեն Իրանում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին