Ապրիլ 26, 2024
27303 դիտում

Արսեն Ջուլֆալակյանը հաղթական նորամուտ է ունեցել «CP Besançon» ակումբում


Լուսանկարը` Facebook

Լուսանկարը` Facebook


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը նորամուտն է նշել ֆրանսիական «CP Besançon» ակումբի կազմում ու հաղթանակ տարել:

Ըմբիշը հավանել է Ֆրանսիայի առաջնությունն ու գովասանքի խոսքեր գրել Facebook-ի իր էջում:

«Ամեն ինչ հիանալի է կազմակերպված, մրցավարները բարձրակարգ են: Մրցաշարի մեկնարկում շատ ուրախություն, լավ թիմակիցներ, ըմբշամարտի լավ դահլիճ, ոգեշնչող երաժշտություն ու համեղ ուտելիք՝ մեծ քանակությամբ ֆրասիական գինով ու գարեջրով»,-գրել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին