Ապրիլ 26, 2024
28719 դիտում

Ջուլֆալակյանը հանդես է գալու ֆրանսիական «CP Besançon» ակումբում


Լուսանկարը` Մեդիամաքս


Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը հանդես է գալու ֆրանսիական «CP Besançon» ակումբի կազմում:

«Նոր մրցաշրջանի մեկնարկը նոր ակումբում: Պայքարելու ենք Ֆրանսիայի գավաթի համար»,- Facebook-ի իր էջում գրել է ըմբիշը:

2016-ի Օլիմպիական խաղերից հետո ըմբիշը երկար ժամանակ մրցագորգ չէր դուրս եկել ու վերջին անգամ հանդես է եկել սեպտեմբերին Ալմաթիում: Բոլատ Տուրլիխանովի 23-րդ մրցաշարում Ջուլֆալակյանը բրոնզե մեդալակիր էր դարձել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին