Ապրիլ 26, 2024
10463 դիտում

Սամվել Աղաջանյանը դարձել է պատանեկան ԵԱ-ի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` bul-wrestling.org


Սարաեւոյում ավարտվել է ըմբշամարտի Եվրոպայի պատանիների առաջնությունը:

Վերջին օրը Հայաստանի հունահռոմեական ոճի թիմին հաջողվել է նվաճել մեկ բրոնզե մեդալ:

Մինչեւ 54 կգ քաշային կարգում Սամվել Աղաջանյանը հասել է մինչեւ կիսաեզրափակիչ, սակայն այստեղ պարտություն է կրել ու պայքարել երրորդ տեղի համար:

Մեդալային գոտեմարտում Աղաջանյանը 7:0 հաշվով ուժեղ է եղել Ցվետան Մետոդիեւ Սիրաշկիից (Բուլղարիա):

Ավելի վաղ Գագիկ Խաչատրյանի սաները նվաճել էին եւս երկու բրոնզե մեդալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին