Ապրիլ 26, 2024
13825 դիտում

4 մեդալ Թբիլիսիի Գրան Պրիում. Ֆրանգուլյանը ոսկե մեդալակիր է


Լուսանկարը` Facebook


Թբիլիսիում ընթացող ըմբշամարտի Գրան Պրիում հայ ազատ ոճայինները 4 մեդալ են նվաճել:

Մրցաշարի հաղթող է դարձել մեկ ամիս առաջ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը նվաճած Վալոդյա Ֆրանգուլյանը: Նա հանդես է եկել 65 կգ քաշային կարգում ու եզրափակչում համառ պայքարում հաղթելով թուրք մրցակցին`դարձել առաջին մրցանակակիր: Նարեկ Սիրունյանն էլ կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

 

Եվրոպայի մյուս բրոնզե մեդալակիրը`Գրիգոր Գրիգորյանը (74 կգ) արծաթե մեդալ է նվաճել: Իսկ 57 կգ քաշային Գարիկ Բարսեղյանը կանգնել է պատվոհարթակի 3-րդ աստիճանին:

 

Մրցաշարի հաղթողները ստացել են 1000, 2-րդ ու 3-րդ մրցանակակիրները`800 ու 500 դոլար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին