Ապրիլ 26, 2024
5079 դիտում

Կայացել է հունահռոմեական ոճի երիտասարդական առաջնությունը


Լուսանկարը` Մեդիամաքս


Երկօրյա պայքարից հետո այսօր Երեւանում ավարտվել է Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը:

Թեժ պայքարի, հետաքրքիր ու դիտարժան գոտեմարտերի են ականատես եղել երկրպագուները: Առաջնությանը մասնակցել են մոտ 100 ըմբիշներ:

Հաղթողների կոչումները մրցութային առաջին օրը նվաճել են Աշոտ Մխիթարյանը (50 կգ), Հրաչյա Պողոսյանը (60 կգ), Մալխաս Ամոյանը (74 կգ), Արթուր Մկոյանը (96 կգ):

Այսօր պայքարը շարունակել են եւս 4 քաշային կարգի ըմբիշները: Բոլոր գոտեմարտերում հաղթել են ու առաջին տեղը զբաղեցրել Նորայր Հախոյանը (55 կգ), Զավեն Միքայելյանը (66 կգ), Արսեն Սարգսյանը (84 կգ) եւ Դավիթ Օվասափյանը (120 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին