Ապրիլ 26, 2024
exclusive
5833 դիտում

Մինչեւ ԵԱ հունհառոմեականները երեք հավաք կունենան


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը վերադարձել է Կիեւից, որտեղ կայացած միջազգային մրցաշարում նվաճել է 7 մեդալ:

Mediamax Sport-ի թղթակցի հետ զրույցում հավաքականի մարզիչ Գեւորգ Ալեքսանյանն ասել է, որ այս մրցաշարը եղել է Եվրոպայի առաջնության նախապատրաստական փուլերից մեկը:

«Մեզ պետք էր, որպեսզի տղաներին տեսնեինք գործի մեջ: 9 ըմբիշով մասնակցեցինք, եւ նրանցից 7-ը դարձավ մեդալակիր: Հիմա մի փոքր հանգստանալուց հետո կրկին կսկսենք հավաքները»,- ասել է Ալեքսանյանը:

Ըմբիշները մարտի 12-18-ը կարճ հավաք կունենան Երեւանում, ապա կմեկնեն Ծաղկաձոր: Երկշաբաթյա պարապմունքներից հետո ապրիլին թիմը կուղեւորվի Մինսկ հավաքի, այնտեղից էլ կմեկնի Նովի Սադ՝ մասնակցելու Եվրոպայի առաջնությանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին