Ապրիլ 26, 2024
6661 դիտում

Հունահռոմեականների հաջող մեկնարկը. 4 մեդալ Կիեւի մրցաշարի 1-ին օրը


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Կիեւի մրցաշարի առաջին օրը նվաճել է չորս մեդալ:

Սարգիս Քոչարյանը (80 կգ) հաղթանակներ է տարել բոլոր գոտեմարտերում ու դուրս եկել եզրափակիչ: Այստեղ եւս նա հավասարը չի ունեցել եւ 3:1 հաշվով առավելության է հասել ուկրաինացի Դմիտրո Պուշկովի նկատմամբ:

 

Նույն քաշային կարգում Ռաֆիկ Մանուկյանը երրորդ տեղի համար գոտեմարտում հաղթել է Օլեքսի Օսնիաչին (Ուկրաինա):

 

Արթուր Շահինյանը (98 կգ) եզրափակչում 6:2 հաշվով զիջել է  Դիմիտրիվ Տիմչենկոյին (Ուկրաինա) ու նվաճել արծաթե մեդալ:

 

Մինչեւ 59 կգ քաշային կարգում Գեւորգ Ղարիբյանը բրոնզե մեդալի համար պայքարում առավելության է հասել Վիկտոր Պետրյակի (Ուկրաինա) նկատմամբ ու կանգնել պատվոհարթակի երրորդ աստիճանին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին