Մայիս 02, 2024
4322 դիտում

Ծանրորդները Պուկետում մարզվում են ու պատրաստվում Աշխարհի Գավաթին


Լուսանկարը` Markus Koch


Հայաստանի ծանրամարտի հավաքականն արդեն մի քանի օր է Թաիլանդի Պուկետ քաղաքում է, որտեղ մարտի 31-ից ընթանում է Օլիմպիական խաղերի վարկանշային վերջին մրցաշարը՝ Աշխարհի Գավաթը:

Հայաստանը ներկայացված է միայն տղամարդկանց պայքարում եւ 5 մասնակից կունենա, որոնցից առաջինը ապրիլի 6-ին հարթակ դուրս կգա Անդրանիկ Կարապետյանը (89 կգ):



Իսկ մինչ ելույթները ծանրորդները վերջին մարզումներն են անցկացնում: All Things Gym-ն ու Weightlifting house-ը մարզումային կադրեր են հրապարակել Գարիկ Կարապետյանից ու Սիմոն Մարտիրոսյանից, որոնք հանդես են գալու մինչեւ 102 եւ +109 կգ քաշային կարգերում: Գավաթում ուժերը կչափեն նաեւ Սամվել Գասպարյանն ու Վարազդատ Լալայանը:



Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան խաղերի մասնակիցների անունները հայտնելու է մայիսի վերջին: Մարզաձեւի մրցումներն Օլիմպիական խաղերում տեղի են ունենալու օգոստոսի 7-11-ը:

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին