Ապրիլ 29, 2024
2333 դիտում

Ծանրամարտի Եվրոպայի 2025 թվականի առաջնությունը կընդունի Մոլդովան


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում, որտեղ այսօր ավարտվելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, տեղի է ունեցել եվրոպական ֆեդերացիայի կոնգրեսը։

Քննարկվել են մի շարք հարցեր, որոնց թվում են եղել նաեւ հաջորդ տարվա առաջնություններն ընդունող երկրների հայտերի քննարկումները։

Եվրոպայի մեծահասակների առաջնությունն առաջին անգամ վստահվել է Մոլդովային։ Քիշինեւը ԵԱ-ն կընդունի ապրիլին։

Պատանիների ԵԱ-ն կկայանա օգոստոսին Լեհաստանում, իսկ Մ-20 ու Մ-23 տարեկաններինը՝ օգոստոսին Ալբանիայում։ Անցկացման ամսաթվերը կհայտարարվեն ավելի ուշ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին