Ապրիլ 28, 2024
2179 դիտում

Գերծանր քաշային կարգի ԵԱ-ի ոսկին վերջապես Հայաստանում է․ Լալայանի ու Մարտիրոսյանի ելույթը


Լուսանկարը` Mediamax

Լուսանկարը` Mediamax


Սոֆիայում քիչ առաջ ավարտվեց ծարամարտի Եվրոպայի առաջնությունը։

Երկարատեւ դադարից հետո +109 կգ քաշային կարգի Եվրոպայի չեմպիոնը վրացի Լաշա Տալախաձեն չէ, որն այդ տիտղոսը նվաճել է 7 անգամ։ Նա վնասվածքի պատճառով հանդես չեկավ այս առաջնությունում։

 

Իսկ նրա բացակայությամբ այստեղ լավագույնը ենթադրվում էր, որ պետք է լինի Հայաստանի ներկայացուցիչ, Եվրոպայի արծաթե մեդալակիր Վարազդատ Լալայանը։ Լալայանը դա ապացուցեց պոկման հենց մեկնարկից, երբ բարձրացրեց նախ 200, ապա 205 կգ ծանրաձողը եւ նվաճեց փոքր ոսկե մեդալ։ 210-ը նա չկարողացավ ենթարկել իրեն։ Նույն վարժությունում ԵԱ-ի գործող բրոնզե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը 190 կգ-ով նվաճեց փոքր բրոնզ։ 

Լուսանկարը` Mediamax

Հրման ժամանակ հայ ծանրորդները ծավալեցին իսկական գեղեցիկ ու իրար լրացնող պայքար։ Լալայանը 240, ապա 250 կգ-ով միանգամից ստանձնեց առաջատարի դիրքը ու կրկին եղավ առաջինը։ Երկամարտի 455 կգ արդյունքով նա առաջին անգամ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

 

Այս քաշային կարգում իր առաջին արծաթին տիրացավ Մարտիրոսյանը։ Նա հրումում ֆիքսեց 241 եւ 247 կիլոգրամները՝ նվաճելով փոքր արծաթ։ Երկամարտում ցույց տալով 437 կգ՝ նա կանգնեց պատվոհարթակի երկրորդ աստիճանին։ Բրոնզե պարգեւի արժանացավ Էդուարդ Զիազուլինը, որի հաշվին 436 կգ է։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին