Ապրիլ 29, 2024
exclusive
1192 դիտում

Պետրոս Պետրոսյանի վնասվածքը լուրջ չէ ու մեկ ամսից շարք կվերադառնա


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ ծանրամարտի Եվրոպայի առաջնության մինչեւ 109 կգ քաշային կարգում պայքարի մեջ էր մտել Պետրոս Պետրոսյանը:

Նա պոկման առաջին իսկ մոտեցման ժամանակ, երբ ծանրաձողի քաշը 165 կգ էր, վնասվածք է ստացել ու հրաժարվել մնացած ելույթներից:

Այսօր Mediamax Sport-ին Հայաստանի ծանրամարտի հավաքականից հայտնել են, որ Պետրոսյանի վնասվածքը լուրջ չէ, նրա մոտ արմնկային հոդի գերձգվածություն է եւ մեկ ամսից կապաքինվի:

Այսօր Սոֆիայում Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրն է, Հայաստանը գերծանր քաշային կարգում կներկայացնեն Վարազդատ Լալայանն ու Սիմոն Մարտիրոսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին