Ապրիլ 29, 2024
1598 դիտում

Ծանրամարտի գերլարված երեկոն․ Հայաստանն ունի ԵԱ-ի չեմպիոն ու փոխչեմպիոն


Լուսանկարը` EWF

Լուսանկարը` Մեդիամաքս


Ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային հերթական օրն ավարտվեց տղամարդկանց մինչեւ 96 կգ քաշային կարգի մրցումներով։

Հայաստանն այստեղ ուներ երկու ներկայացուցիչ՝ Եվրոպայի գործող չեմպիոն Դավիթ Հովհաննիսյանն ու 2019-ի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը։ Մեր տղաները պոկում վարժությունում պայքարի դուրս եկան վերջնամասում ու միանգամից սկսեցին պայքարել 1-2-րդ տեղերի համար։ Նրանք երկուսն էլ օգտագործեցին երկուական մոտեցում։ Մկրտչյանը 166 կգ-ով նվաճեց փոքր արծաթե, իսկ Հովհաննիսյանը 169-ով՝ ոսկե մեդալ։

 

Այն, ինչ տեղի ունեցավ հրման ժամանակ, պարզապես մեծ հիացմունք առաջացրեց։ Հայ ծանրորդները ցույց տվեցին իրենց իրական ուժն ու ապացուցեցին, որ լավագույնն են Եվրոպայում։ Նրանք պայքարում էին մեկը մյուսի դեմ ու թելադրում, թե հաջորդը ինչ քաշ պետք է բարձրացնի։

 

Հրումից անհամեմատ ուժեղ Մկրտչյանն օգտագործեց բոլոր մոտեցումներն ու գերլարված պայքարում ֆիքսեց 209 կգ ու փոքր ոսկե մեդալ։ Երկամարտի 375 կգ արդյունքով նա հռչակվեց Եվրոպայի չեմպիոն։

 

Հովհաննիսյանը 205-ով նվաճեց փոքր արծաթ, իսկ երկամարտում այս անգամ 374 կգ-ով բավարարվեց արծաթե մեդալով։

 

Ավելի վաղ ԵԱ-ի չեմպիոններ էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանն ու Գոռ Սահակյանը, իսկ Ռաֆիկ Հարությունյանը նվաճել էր բրոնզե մեդալ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին