Ապրիլ 29, 2024
431 դիտում

Լիանա Գյուրջյանը ԵԱ-ում բավարարվեց 4-րդ տեղով


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի վարկանշային առաջնությունը։

Քիչ առաջ հարթակ դուրս եկավ Լիանա Գյուրջյանը (81 կգ)։ Պոկում վարժությունում նրան հաջողվեց միայն մեկ մոտեցում օգտագործել՝ բարձրացնելով 95 կգ ծանրաձողը։

 

Հրման ժամանակ հայ մարզուհին կրկին մեկ անգամ միայն ճիշտ աշխատեց եւ 125 կգ-ն ֆիքսեց գլխավերեւում։ Երրորդ մոտեցմամբ Գյուրջյանը 129 կգ-ն հանելու դեպքում կարող էր դառնալ բրոնզե մեդալակիր, սակայն, ցավոք, դա անել չկարողացավ։ Երկամարտի 220 կգ արդյունքով նա ելույթն ավարտեց 4-րդ տեղում։

 

Այսօր 22։00-ից պայքարի են դուրս գալու Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը, նրանք երկուսն էլ հանդես են գալիս մինչեւ 96 կգ քաշային կարգում։ Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոններ են դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը եւ Գոռ Սահակյանը, բրոնզե մեդալակիր՝ Ռաֆիկ Հարությունյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին