Ապրիլ 29, 2024
2992 դիտում

Անդրանիկ Կարապետյանը ԵԱ-ում 5-րդն է, իսկ չեմպիոն նորից հռչակվեց Կառլոս Նասարը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր ելույթ են ունեցել մինչեւ 89 կգ քաշային ծանրորդները, որոնք շատ դիտարժան ու հետաքրքիր պայքար են ծավալել։

Հայաստանը ներկայացրել է Անդրանիկ Կարապետյանը, որը պոկումը սկսել է 170 կգ-ից ու այն հաջողությամբ բարձրացրել։ Երկրորդ մոտեցման համար նա 5 կգ-ոց քայլ է կատարել, բայց այն ծանրորդի ուժերից վեր է եղել նաեւ վերջին փորձի ժամանակ։ Կարապետյանը վարժությունում 4-րդն է եղել։ 

 

Հրումը նա սկսել է 195-ից ու պահել գլխավերեւում, սակայն 204 կգ-ը երկու անգամից չի կարողացել գրանցել։ Երկամարտում ցույց է տվել 365 կգ ու 5-րդ տեղը գրավել։ Նախորդ տարի երեւանյան ԵԱ-ում Կարապետյանը արծաթե մեդալակիր էր դարձել երկամարտի 374 կգ-ով։ 

Լուսանկարը` Մեդիամաքս

Չեմպիոնության համար պայքարում անգերազանցելի է եղել Կառլոս Նասարը (Բուլղարիա), որի երկամարտի արդյունքը 391 կգ է։ Արծաթե մեդալակիր 380 կգ-ով դարձել է իտալացի Անտոնինո Պիցոլատոն։

 

Երեկ Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) բրոնզե մեդալակիր է դարձել, իսկ ավելի վաղ Ալեքսանդրա Գրիգորյանն (55 կգ) ու Գոռ Սահակյանը (67 կգ) հռչակվել էին Եվրոպայի չեմպիոններ։

 

Վաղը ելույթ են ունենալու Լիանա Գյուրջյանը (81 կգ), Դավիթ Հովհաննիսյանը եւ Հակոբ Մկրտչյանը (96 կգ)։  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին