Ապրիլ 29, 2024
677 դիտում

Ռաֆիկ Հարությունյանը դարձավ Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր


Լուսանկարը` Մեդիամաքս


Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որտեղ Հայաստանն այսօր ներկայացավ մեկ մարզիկով։

Մինչեւ 81 կգ պայքարում հանդես էր գալիս Եվրոպայի գործող բրոնզե մեդալակիր Ռաֆիկ Հարությունյանը։ Նա պոկում վարժությունը սկսեց բավական վստահ ու երեւաց, որ մրցավայր է մեկնել մեդալի հետեւից։ 23-ամյա ծանրորդը նախ բարձրացրեց 150, ապա՝ 154 կգ-ն, սակայն 157-ը ֆիքսել չկարողացավ եւ տիրացավ փոքր բրոնզե մեդալի։

 

Հրման ժամանակ եւս Հարությունյանը հաջող մեկնարկեց ու բարձրացրեց 182 կգ ծանրաձողը։ Ցավոք, բայց հաջորդ երկու մոտեցումը (188 եւ 189 կգ) նա այդպես էլ չկարողացավ ենթարկել իրեն եւ երկամարտի 342 կգ արդյունքով երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Եվրոպայի բրոնզե մեդալակիր։ 

 

Չեմպիոնի կոչումը 346 կգ-ով նվաճեց Եվրոպայի եւ Աշխարհի չեմպիոն Օսկար Մարտինես Ռեեսը (Իտալիա)։

 

Ավելի վաղ Հայաստանի հավաքականից Եվրոպայի չեմպիոն էին դարձել Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ) եւ Գոռ Սահակյանը (67 կգ)։ Վաղը պայքարի է դուրս գալու Անդրանիկ Կարապետյանը (89 կգ)։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին