Ապրիլ 29, 2024
1856 դիտում

Գոռ Սահակյանը երկրորդ տարին անընդմեջ հռչակվում է ԵԱ-ի չեմպիոն


Լուսանկարը` Photolure


Սոֆիայում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում քիչ առաջ Հայաստանը նվաճեց երկրորդ ոսկե մեդալը։

2023 թվականի Եվրոպայի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր Գոռ Սահակյանը մինչեւ 67 կգ քաշային կարգում պայքարը սկսեց ոչ այն վստահությամբ, որն ուներ նախորդ տարի։ Նա պոկում վարժությունում բավարարվեց միայն մեկ հաջող մոտեցմամբ ու 140 կգ-ով նվաճեց փոքր բրոնզե մեդալ։

 

Սակայն Սահակյանը չհանձնվեց ու հրման ժամանակ հետ բերեց կորցրած կիլոգրամները։ Նրան ընդամենը մեկ հաջող մոտեցումն էլ բավարարեց, որպեսզի կրկին հռչակվի Եվրոպայի չեմպիոն։ Նա ցույց տվեց 171 կգ ու տիրացավ փոքր ոսկուն։ Երկամարտի 311 կգ արդյունքով 20-ամյա հայ ծանրորդը երկրորդ տարին անընդմեջ դարձավ Եվրոպայի հաղթող։

 

Երեկ Հայաստանի առաջին ոսկե մեդալը նվաճել էր Ալեքսանդրա Գրիգորյանը (55 կգ)։ Վաղը հայ ծանրորդները ելույթներ չունեն։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին