Ապրիլ 26, 2024
exclusive
34883 դիտում

Ալավերդյան. Որակազրկման ժամկետների մասին հստակություն դեռ չկա


Լուսանկարը` Մեդիամաքս


Ղազախստանում օրեր առաջ Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նախագահ Թամաս Այանը հանդիպել է 9 որակազրկված ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ ու ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանը:

 

Mediamax Sport-ին նա ասել է, որ հանդիպման ընթացքում քննարկված հարցերը գաղտնի են ու որոշել են դրանց մասին չբարձրաձայնել:

 

Իսկ հայկական ԶԼՄ-ում տարածված այն լուրերը, թե Տիգրան Մարտիրոսյանի ու Հռիփսիմե Խուրշուդյանի որակազրկման ժամկետը կավարտվի 2018-ի մայիսին, իրականությանը չի համապատասխանում:

 

«Դրա հետ կապված վերջնական որոշում դեռ չկա: Եվ այդ, եւ հավաքականի 1 տարով որակազրկման մասին հարցերը կքննարկվեն ԱՄՆ-ում նոյեմբերի 27-28-ը կայանալիք IWF-ի կոնգրեսի ժամանակ: Օրակարգում բազմաթիվ հարցեր են դրված , այդ թվում եւ 2024-ի Օլիմպիական խաղերի ծրագրից ծանրամարտ մարզաձեւի դուրս գալը»,- ընդգծել է Ալավերդյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին