Ապրիլ 26, 2024
35418 դիտում

Ծանրորդները պատանեկան Օլիմպիական խաղերի 1 ուղեգիր են ապահովել


Լուսանկարը` iwf.net


Թաիլանդում կայացած վարկանշային Աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականն ապահովել է 2018 թվականի պատանեկան Օլիմպիական խաղերի 1 ուղեգիր:

Հայաստանի երիտասարդական ընտրանու կազմում հանդես են եկել 8 ծանրորդներ, նրանցից ոչ մեկին չի հաջողվել մրցանակային եռյակում տեղ գտնել: Սակայն իրենց զբաղեցրած տեղերի շնորհիվ նրանք կարողացել են հավաքել 80 միավոր ու 14-րդ տեղը զբաղեցրել:

ԱԱ-ում հանդես են եկել Խաչիկ Հարությունյանը (56 կգ), Բաբկեն Բագրատյանը (62 կգ), Արմեն Գրիգորյանը, Ռաֆիկ Հարությունյանը (69 կգ), երիտասարդների ԵԱ-ի հաղթող Կարեն Մարգարյանը, Տիգրան Ամիրյանը (77 կգ), Յաշա Մինասյանն ու Արսեն Դադայանը (94 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին