Ապրիլ 26, 2024
exclusive
13165 դիտում

ԵԱ-ում 6 ծանրորդ հանդես կգա, Կարապետյանը կվերադառնա հարթակ


Լուսանկարը` Մեդիամաքս


Հայաստանի ծանրամարտի տղամարդկանց հավաքականն Աբովյանում պատրաստվում է ապրիլի 2-9-ը Խորվաթիայի Սպլիտ քաղաքում կայանալիք Եվրոպայի առաջնությանը:

Ընտրանու գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը Mediamax Sport-ին ասել է, որ առաջնությունում հանդես են գալու 6 ծանրորդներ:

Օլիմպիական խաղերում վնասվածք ստանալուց հետո առաջին անգամ ելույթ է ունենալու Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը: Նա առաջին անգամն է մասնակցելու նոր՝ 85 կգ քաշային կարգում:

«Անդրանիկին փորձելու համար եմ տանում, նա լավ մարզավիճակում է: Ուզում եմ, որ ձեռքի լուրջ վնասվածքից հետո հոգեբանորեն էլ պատրաստ լինի, վախը հաղթահարի, որպեսզի Աշխարհի առաջնությունում լուրջ կիլոգրամներ կարողանա բարձրացնել»,- ասել է մարզիչը:

ԵԱ-ում մրցելու են նաեւ երիտասարդների ԵԱ-ի արծաթե մեդալակիր Կարուշ Ղուկասյանը (94 կգ), Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը, երիտասարդների ԵԱ-ի հաղթող Սամվել Գասպարյանը (105 կգ), Օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Ռուբեն Ալեքսանյանը (+105 կգ):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին