Ապրիլ 28, 2024
1242 դիտում

Հարություն Մերդինյանի դուստրը գտել է հայրիկի հետ միշտ լինելու տարբերակը


Լուսանկարը` Մեդիամաքս


Եվրոպայի կրկնակի չեմպիոն ու Աշխարհի բրոնզե մեդալակիր, մարմնամարզիկ Հարություն Մերդինյանի փոքրիկ դուստրը՝ Սառան, նրանից ոչ մի րոպե չի ցանկանում բաժանվել:

Հավաքների ու մարզումների պատճառով հաճախ բացակայող հայրիկին նա շատ է  կարոտում ու անգամ թաքնվում պայուսակի մեջ: Նման տեսանյութ Mediamax Sport-ին տրամադրել է մարզիկի կինը՝ Անի Գասպարյանը:



«Վերջին մի քանի կարեւոր մրցաշարերի ժամանակ գործիքին մոտենալիս մտածում էի Սառայի մասին: Եվրոպայի առաջնությունում անչափ ուրախ էի չեմպիոն դառնալ ու այդ մեդալը նրա համար բերել: Կարիերաս շատ երկար է, այդ ընթացքում ամեն ինչ էլ պատահել է՝ անհաջողություններ, վնասվածքներ, ցավեր, մեդալներ, իսկ դուստրս նոր մոտիվացիա է, որը մինչ այս չեմ ունեցել»,- «Մի հարկի տակ» շարքում ասել էր Մերդինյանը:




 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին