Ապրիլ 29, 2024
774 դիտում

Դանի Ալվեշը բանտից դուրս գալուց հետո խնջույք է կազմակերպել


Լուսանկարը` Marca


Դանի Ալվեշը 1 տարի բանտում անցկացնելուց հետո 1 մլն դոլար գրավի դիմաց ազատվելուց հետո մեծ խնջույք է կազմակերպել:

Daily Mail-ի տեղեկություններով՝ Իսպանիայում երեկույթ է անցկացրել ընտանիքի անդամների ու ընկերների հետ, որը տեւել է մինչեւ առավոտյան ժամը 5-ը: Նշվում է, որ այդկերպ ֆուտբոլիստը տոնել է հոր տարեդարձը, որը վերջերս է եղել:

Փետրվարին Ալվեշը մեղավոր է ճանաչվել 2022 թվականի դեկտեմբերի 30-ի գիշերը «Սաթոն» գիշերային ակումբում տեղի ունեցած բռնաբարության մեջ։ Դատարանը նրան դատապարտել է ազատազրկման 4 տարի 6 ամիս ժամկետով։

Նա բողոքարկել է դատարանի որոշումը, եւ քանի դեռ այդ հարցը քննարկվում է, կարող է այդ ընթացքում լինել ազատության մեջ, սակայն երկրից չհեռանալու համար իր 2 անձնագրերն էլ՝ իսպանական եւ բրազիլական, հանձնել է իրավապահ մարմիններին:

Դատարանի որոշումից հետո «Բարսելոնա»-ն նրան հեռացրել էր ակումբի լեգենդների ցանկից: Բրազիլացին այնտեղ հանդես է եկել 2008-2016 թթ., ապա 2021-2022-ը: Թիմի հետ Ալվեշը Իսպանիայի 6-ակի չեմպիոն է հռչակվել ու դարձել ՉԼ-ի եռակի հաղթող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին