Մայիս 02, 2024
550 դիտում

Պարաբազկամարտի Հայաստանի առաջնությունից հետո մարզիկները կպատրաստվեն ԵԱ-ին


Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ

Լուսանկարը` ԿԳՄՍ


Կայացել է Հայաստանի պարաբազկամարտի առաջնությունը, որում Երեւանից ու մարզերից ավելի քան 65 մարզիկ է հանդես եկել:

Առաջնության մասնակիցները տարբեր դասակարգումներում հանդես են եկել 16-ական քաշային կարգերում՝ աջ ու ձախ ձեռքերով:

Հայաստանի հաշմանդամային սպորտի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ստեփանյանի խոսքով՝ առաջնությունը բավական մրցունակ կազմ է հավաքել:

Լավագույնս հանդես եկած մարզիկները կընդգրկվեն պարաբազկամարտի հավաքականի կազմում, որը մայիսի 2-12-ը կմասնակցի Սլովենիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: Թիմը մրցաշարին պատրաստվելու համար առաջիկայում ուսումնամարզական հավաք կանցկացնի, հայտնում է ԿԳՄՍ-ն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին