Ապրիլ 26, 2024
10139 դիտում

Գեղարդ Մուսասին վաղը նորամուտը կնշի Bellator-ի մրցաշարում


Լուսանկարը` Facebook


Գեղարդ Մուսասին վաղը Bellator 185 մրցաշարի շրջանակներում մրցելու է ռուս Ալեքսանդր Շլեմենկոյի հետ: Հաղթողը դառնալու է միջին քաշային կարգի գոտու պարտադիր հավակնորդ:

Հայ մարզիկը Bellator UFC-ից է եկել, որտեղ 5 հաղթանակ է տարել՝ 4-ը նոկաուտով: Վերջին մենամարտը նա անցկացրել է այս տարվա ապրիլին ու տեխնիկական նոկաուտով առավելության հասել Քրիս Վայդմանի նկատմամբ:

Մուսասին հայտնել է, որ չի պատրաստվում երկար ժամանակ հանդես գալ միջին քաշային կարգում: Նա ավելի ու ավելի դժվար է քաշ կորցնում ու պլանավորում է փոխել քաշային կարգը:

«Տարիքի հետ այդ պրոցեսն ավելի բարդ է դառնում: Բազմիցս եմ կիլոգրամներ կորցրել ու դա բավականին դժվար է: Բայց միջին քաշային կարգում ես լավագույն ելույթներս եմ ցույց տալիս: Այս մենամարտից հետո պլանավորում եմ տիտղոսային հանդիպում անցկացնել, այնուհետեւ տեղափոխվել կիսածանր  քաշային կարգ»,- ասել է  մարզիկը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին