Ապրիլ 26, 2024
13624 դիտում

Էդգար Ստեփանյանը կմասնակցի հեծանվահրապարակի ԵԱ-ին


Լուսանկարը` Facebook


Էդգար Ստեփանյանն առաջին անգամ մասնակցելու է Եվրոպայի հեծանվահրապարակի մեծահասակների առաջնությանը: Այն հոկտեմբերի 18-22-ն ընդունելու է Բեռլինը:

Հեծանվորդը պատրաստվում է մրցաշարին ու հանգրվանել է Օլիմպավանում:

Եվրոպայի առաջնությունում նա հանդես է գալու 4 ձեւում՝ 4 կմ հետապնդումով եւ խմբակային վազք, սկրեչ եւ օմնիում:

Այս տարվա հուլիսին Ստեփանյանը հանդես է եկել Մ-23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում: 10 կմ անհատական մրցավազքում 10-րդն է եղել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին