Ապրիլ 26, 2024
8223 դիտում

ԱԱ-ի բազմամարտում Արթուր Դավթյանը գրավել է 13-րդ տեղը


Լուսանկարը` Մեդիամաքս


Արթուր Դավթյանը Մոնրեալում ընթացող Աշխարհի առաջնությունում առաջին հայ մարմնամարզիկն է դարձել, ում հաջողվել է անցնել բազմամարտի եզրափակիչ փուլ:

Որակավորման փուլը նա հաղթահարել էր 15-րդ տեղով ու ունեցել է 81.364 միավոր:     Եզրափակչում Դավթյանն ելույթն ավարտել է 13-րդ հորիզոնականում՝ հավաքելով 82.332 միավոր:

Աշխարհի չեմպիոնի կոչումը նվաճել է չինացի Ռուոտենգ Խիաոն 86.933 միավորով:

Նժույգթափերի եզրափակչում էլ վաղը հանդես է գալու Հարություն Մերդինյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին