Ապրիլ 26, 2024
10095 դիտում

Բավցեւիչ. Հայաստանի բասկետբոլի թիմին մեծ ապագա է սպասվում


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեկ Հայաստանի բասկետբոլի հավաքականն ԱԱ-ի նախընտրական վերջին խաղում 66:83 հաշվով զիջեց Բոսնիա եւ Հերցեգովիանայի ընտրանուն: Հաղթող թիմն էլ կշարունակի պայքարը հիմնական փուլում:

Հանդիպումից հետո Հայաստանի թիմի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը տխուր էր, սակայն համոզված, որ իր թիմը մեծ ապագա ունի:

 

Շնորհակալ եմ մեր երկրպագուներին, ֆանտաստիկ աջակցության համար: Հաճելի էր խաղալ այսպիսի դահլիճում, սակայն դժբախտաբար իմ սաները չկարողացան հաղթանակ գրանցել:

 

Պաշտպանությունում լավ չէինք խաղում, անհատական բազմաթիվ սխալներ թույլ տվեցինք, շատ նետումներ ձախողեցինք: Միայն կարող ենք շնորհավորել Բոսնիա եւ Հերցեգովիանային:

 

Թեեւ չկարողացանք Աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ անցնել, սակայն մեզ հաջողվեց զարգացնել բասկետբոլը Հայաստանում, ցույց տվեցինք, որ այս թիմն ապագա ունի: Ցավոք, տղաները մեծ միջազգային փորձ չունեն ու նրանք չկարողացան ցույց տալ այն, ինչ սպասում էինք:

 

Թիմը փորձ հավաքեց, նույն ռիթմով 40 րոպե անցկացրեց, թեեւ դա բավական չեղավ հաղթանակ տանելու համար:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին