Ապրիլ 26, 2024
12933 դիտում

Հարությունյան եղբայրները ԵԱ-ում սինքրոն ցատկում 6-րդն են


Լուսանկարը` Մեդիամաքս


Հունիսի 12-18-ը Կիեւում ընթանում է ջրացատկի Եվրոպայի առաջնությունը:

Տղամարդկանց 10 մ աշտարակից սինքրոն ցատկում Ազատ եւ Վլադիմիր Հարությունյանները 368.76 միավորով ելույթն ավարտել են 6-րդ տեղում:

Հաղթող է դարձել Մաքսիմ Դոլգով-Ալեքսանդր Գորշկովոզով (Ուկրաինա) զույգը 431.28 միավորով:

Մայիսի վերջին Հարությունյան եղբայրները Մադրիդի Գրան Պրիում երկրորդն էին եղել, իսկ Ուկրաինայի բաց առաջնությունում՝ 3-րդ:

Հունիսի 18-ին Վլադիմիր Հարությունյանը եւ Լեւ Սարգսյանը հանդես են գալու աշտարակացատկում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին