Ապրիլ 26, 2024
4522 դիտում

Հայաստանի ձյուդոյի հավաքականը ապրիլի 20-ից մասնակցելու է ԵԱ-ին


Լուսանկարը` Facebook


Ապրիլի 20-23-ը Վարշավայում կայանալու է ձյուդոյի Եվրոպայի առաջնությունը: Հայաստանի հավաքականն այս մրցաշարին մասնակցելու է 5 մարզիկով:

Հայաստանի ընտրանին Սոչիում 10-օրյա ուսումնամարզական հավաք է անցկացնում, որտեղից էլ մեկնելու է մրցավայր:

Հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի գլխավորությամբ ԵԱ-ում հանդես են գալու Հովհաննես Դավթյանը (60 կգ), Ֆերդինանտ Կարապետյանը, Արսեն Ղազարյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ) եւ Սոսե Բալասանյանը (52 կգ):

Վերջերս կայացած Եվրոպայի Գավաթի խաղարկությունում Բալասանյանը հաղթող էր դարձել, իսկ Կարապետյանը բրոնզե մեդալ նվաճել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին